|
«Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ հիմնադրվել է 1992 թ.-ին, համարվում է Հայաստանում ծաղկարվեստի հիմնադիրն ու ոլորտի խոշորագույն ընկերությունը: Ընկերությունը համագործակցում է բարձր չափանիշներ ունեցող միջազգային կազմակերպությունների ու ֆլորիստիկական միությունների հետ: Ընկերությունը հետևողականորեն աշխատում է ոլորտում առաջատարի դիրքը պահպանելու, ծառայությունների որակն առավել բարձրացնելու ու դրանց ցանկն ավելացնելու ուղղությամբ: «ԲՐԱԲԻՈՆ ՖԼՈՐԱ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ –ն ունի «Բրաբիոն» ծաղկի սրահ (Սայաթ-Նովա 7, Երևան) «Բրաբիոն» ծաղկի շուկա (Սայաթ-Նովա 7, Երևան) |
Աշխատանքային ժամեր Մեր խանութը բաց է 24 ժամ/ 7օր Հայաստանում առաքումները` 24 ժամ Արտերկրից պատվերներ Ինտերնետով պատվիրել - 24 ժամ, նույն օրվա առաքման համար նախատեսված, սակայն 18:00-ից հետո տեղադրված օնլայն պատվերները կկատարվեն և կառաքվեն հաջորդ օրը: Տոն օրերին մենք աշխատում ենք ավելի երկար գրաֆիկով: |
Առաջարկվող ծառայությունները
Առաքման ծառայություն (Հայաստան և արտերկիր)
Ընկերության տեղական և միջազգային պատվերների առաքման ծառայությունը խոշորագույնն է և ծածկում է ողջ Հայաստանն ու աշխարհի գրեթե բոլոր երկրները:
Այն հնարավորություն է տալիս ջերմ զգացմունքներ փոխանցել հեռվում գտնվող հարազատ ու սիրելի մարդկանց ծաղիկների ու նվերների միջոցով:
Ծաղկեփնջերի և ծաղկային կոմպոզիցիաների վաճառք
Ընկերության ծաղկի սրահները հասարակությանը հայտնի են որպես ոլորտում նրբաճաշակության խորհրդանիշ:
«Բրաբիոնի» ֆլորիստ-դիզայներների հարուստ երևակայության շնորհիվ օրվա ցանկացած պահի ընկերության սրահներում առկա է ամենաբազմազան ու առանձնահատուկ ծաղկեփնջերի ու կոմպոզիցիաների լայն տեսականի՝ ամենատարբեր առիթների համար:
Ընկերության ֆլորիստ-դիզայներները պարբերաբար մասնակցում են միջազգային մրցույթների ու ցուցահանդեսների: Նրանց պրոֆեսիոնալ որակները բարձր պահելու և ոլորտի նորություններին հաղորդակից դարձնելու համար եվրոպական երկրներից մշտապես վարպետ-դասերի են հրավիրվում հայտնի ֆլորիստ-դիզայներներ:
Սրահներն առաջարկում են ինչպես բնական, այնպես էլ արհեստական կոմպոզիցիաներ:
Սենյակային բույսեր և թփեր
Սենյակային բույսերն ու թփերը լավագույն նվերն են այն մարդկանց համար, ովքեր սիրում են հոգ տանել ու խնամել դրանք:
Դրանք առավել գեղեցիկ ու թարմ տեսք կհաղորդեն Ձեր բնակարանին, գրասենյակին կամ ժամանցի վայրին:
Նվերներ
Ձեր սիրելիներին ու հարազատներին կարող եք ծաղիկների հետ նվիրել նաև բազմազան նվերներ՝ խաղալիքներ, քաղցրավենիք, խմիչք, օծանելիք, սուվենիրներ, մոմեր, ծաղկամաններ, ինտերիերի ձևավորման պարագաներ և այլն:
Պատվեր
Կարող եք պատվիրել Ձեր ցանկացած օրը, ցանկացած առիթով, ցանկացած գումարի, ձևի, ծավալի ու մեծության բնական կամ արհեստական ծաղկեփնջեր ու կոմպոզիցիաներ՝ քաղցրավենիքի, խաղալիքների, մրգերի և բազմազան աքսեսուարների համադրությամբ: Պատվերներն իրականացվում են ամենասեղմ ժամկետներում՝ առանձնահատուկ մոտեցմամբ:
Կարող եք պատվիրել նաև քաղցրավենիքով կոմպոզիցիաներ, տորթեր, մրգերով և նվերներով զամբյուղներ:
Նվերների փաթեթավորում և ձևավորում
Ցանկացած առիթին համապատասխան՝ նորաոճ, էքսկլյուզիվ, հումորային, էլեգանտ, նուրբ և էկզոտիկ փաթեթավորումներ՝ բնական ծաղիկների, բազմազան աքսեսուարների ու նյութերի համադրմամբ : Ձեր նվերը կհիացնի մատուցման առաջին իսկ պահից:
Առաջարկվում է նաև նվերների տուփերի և տոպրակների լայն տեսականի:
Կատարվում են նաև հարսանյաց կամ այլ հանդեսների համար անհրաժեշտ զամբյուղների, տարոսիկների, մոմերի և անհրաժեշտ այլ պարագաների ձևավորումներ:
Հարսանյաց և այլ միջոցառումների ծաղկային ձևավորումներ
Ձեր միջոցառումներին առանձնահատուկ փայլ և շքեղություն հաղորդել կարող եք պատվիրելով ծաղկային ձևավորումներ:
Ընդունվում են ինչպես հարսանյաց, այնպես էլ ցանկացած այլ միջոցառման ձևավորման պատվերներ: Յուրաքանչյուր պատվերի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Անվճար օգտագործվում են զանազան շատրվաններ, ապակե ամաններ, պատվանդաններ, բազմազան կոնստրուկցիաներ և աքսեսուարներ:
Փուչիկներ և փուչիկային ձևավորումներ
Ընդունվում են պատվերներ՝ ինչպես կոորպորատիվ միջոցառումների ու շնորհանդեսների, այնպես էլ մանկական բազմազան միջոցառումների համար. ամենաբազմազան փուչիկներ և փուչիկային ձևավորումներ, հետաքրքիր և ուրախ ֆիգուրներ, մեծ փուչիկ մեջը մանր փուչիկներ. լավագույն նվերը երեխաներին:
Ընդունվում են նաև օդով և հելիումով փուչիկների պատվերներ:
Հրավառություն
Ձեր տոնակատարությունն առավել հիշարժան և տպավորիչ դարձնելու համար առաջարկում ենք հրավառություն, որը կհիացնի իր հեքիաթային գեղեցկությամբ և անմոռանալի պահեր կպարգևի Ձեզ և Ձեր հյուրերին:
Սգո պատվերներ և ձևավորում
Ընդունվում են պատվերներ նախատեսված սգո արարողությունների համար՝ սգո փնջերի, կոմպոզիցիաների, պսակների, ինչպես նաև սգո ձևավորման (եկեղեցու, բնակարանի, գերեզմանի):
Catalog
Services
Currency
Payment


