Մեր Մասին

“ԲՐԱԲԻՈՆ ՖԼՈՐԱ ՍԵՐՎԻՍ” ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՂԿԱՐՎԵՍՏԻ ՀԻՄՆԱԴԻՐ, ՆՐԲԱՃԱՇԱԿՈՒԹՅԱՆ, ՅՈՒՐՕՐԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՒ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԹԵԼԱԴՐՈՂ ԱՆՈՒՆ

ԻՆՏԵՐՖԼՈՐԱ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԾԱՂԿԵՓՆՋԵՐ ԵՒ ԾԱՂԿԱՅԻՆ ԿՈՄՊՈԶԻՑԻԱՆԵՐ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ

Հավանաբար չկա մի այնպիսի կին, ում համար հաճելի չլինի ծաղիկներ նվեր ստանալը: Իսկ ինչի՞ մասին են պատմում ձեզ նվիրված ծաղիկները: 
Օրինակ ՝ գերբերան համակրանքի խորհրդանիշն է, և լավագույն ծաղիկն է կոլեգաներին, ծանոթներին և ընկերներին նվիրելու համար: Օրխիդեան նվիրում են սիրելի կանանց, քանի որ դրանք նրբության, խնամակալության խորհրդանիշն են և այլն:
Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր հատուկ իմաստը և նշանակությունը, ուստի ծաղկեփունջ ընտրելիս պետք է մեծ ուշադրություն հատկացնել հենց այս հանգամանքին:
Պետք է հիշել, որ ծաղկեփնջի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է և թելադրում է իր կանոները: Այդ հարցում մեծ գիտակ է և հարուստ փորձ ունի  «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»-ը:
 «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»-ը հիմնադրվել է 1992 թվականին, համարվում է Հայաստանում ֆլորիստիկայի և ամենամեծ ֆլորիստիկական ընկերության հիմնադիրը: Ընկերությունը համագործակցում է բարձրակարգ միջազգային կազմակերպությունների և ֆլորիստիկական միությունների հետ:
Ընկերությունը հետևողականորեն աշխատում է պահպանելու իր առաջատար դիրքը, որակը և մշտապես թարմացնում իր մատուցվող ծառայությունների շարքը:
Առաջարկվող ծառայություններ՝

  • Առաքում (Հայաստանում և արտասահմանում)
  • Ծաղկեփնջերի և ծաղկային կոմպոզիցիաների վաճառք և առաքում /ծաղկամանով ծաղիկներ, սգո պսակներ/
  • Բացիկներ
  • Քաղցր կոմպոզիցիաներ
  • Փուչիկներ
  • Փափուկ խաղալիքներ
  • Սերենադ
  • Տորթեր և խմիչքներ / առաքում/
  • Օրիգինալ բույսեր
  • Նվերներ
  • Փաթեթավորում և դիզայն
  • Հարսանեկան ծաղկեփնջեր
  • Հրավառություն
Դուք կարող եք պատվիրել ցանկացած օր, ցանկացած առիթով, ցանկացած քանակությամբ, ձևով և չափով, բնական կամ արհեստական ​​ծաղիկներով և կոմպոզիցիաներով, քաղցրավենիքով, խաղալիքներով, մրգերով, տարբեր պարագաների համադրությամբ: Պատվերը կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում, հատուկ մոտեցմամբ:
Դուք կարող եք պատվիրել շոկոլադի կոմպոզիցիաներ և զամբյուղներ, տորթեր, մրգեր եւ նվերներ:
Օգտվելով մեր կայքից Դուք կարող եք պատվիրել ծաղիկների առաքում գտնվելով աշխարհի ցանկացած կետում:
Կայքի առավելությունն է նրա պարզությունը, իսկ կարևորագույն նպատակը` պատվերի ճշգրիտ կատարումը:
Մենք կառաքենք Ձեր պատվերը ցանկացած վայր, Ձեզ անհրաժեշտ է միայն նշել ճիշտ վայրը, և առաքման ժամը:
<<Բրաբիոն Ֆլորա Սերվիսը>> արդեն 26 տարի է, ինչ կյանքի է կոչում իր հաճախորդների ամենայուրօրինակ ցանկությունները: Քրտնաջան աշխատանքի և պրոֆեսիոնալ անձնակազմի ջանքերի շնորհիվ, <<Բրաբիոն Ֆլորա Սերվիսը>> դարձավ ֆլորիստիկայի առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում: Մեզ մոտ կարող եք գտնել յուրօրինակ փնջեր, կոմպոզիցիաներ, հարսանեկան յուրօրինակ ծաղկեփնջեր:   <<Բրաբիոն Ֆլորա Սերվիս>> -ի աշխատակազմը ոչինչ չի խնայում սրահի վաստակած հեղինակությունն ու համբավը բարձր պահելու և Երևանի այս ծաղկաշատ անկյունը  գույնզգույն երանգներով ու քաղցր բույրով լցնելու համար:
Ֆլորիստիկան բացառիկ հնարավորություն է տալիս հպվել կենդանի բնությանը` գտնվելով տանը:
Յուրաքանչյուրը կարող է փնջեր կազմել, բայց ճիշտ համադրել և ձևավորել ծաղիկները առանձին մշակույթ է, որը պահանջում է պրոֆեսիոնալիզմ և առանձնահատուկ սեր գեղեցիկի նկատմամբ: Եվ դա մեր կոչումն ու աշխատանքն է: Մենք կօգնենք իրագործել Ձեր ցանկությունները:
Ծաղիկները ոգեշնչում են, արտահայտում են սեր, կիրք և նրբություն։ Ծաղիկները երբեք շատ չեն լինում:
Մեր քաղցր կոմպոզիցիաների, ծաղկեփնջերի, տորթերի և բազմազան նվերների միջոցով կարող եք արտահայտել Ձեր ամենանվիրյալ ցանկությունների մասին:
Դուք կարող եք չլինել պոետ, բայց ծաղիկները կօգնեն Ձեզ արտահայտել Ձեր զգացմունքները:
Ի դեպ, իրական կյանքում <<Բրաբիոն Ֆլորա Սերվիսը>> -ի փնջերը շատ ավելի գեղեցիկ են, քան նկարներում. չէ՞ որ դրանց թարմությունը, շքեղությունն ու շշմեցուցիչ բույրը ոչ մի նկար չի կարող փոխանցել:
Եթե ցանկանում եք օրիգինալ ու շքեղ նվեր մատուցել Ձեր ընկերոջը, գործընկերոջը կամ պարզապես հարազատ մեկին՝ դիմեք <<Բրաբիոն Ֆլորա Սերվիս>>: Մեզ ընտրելու դեպքում Ձեր սիրելիի անմոռանալի անակնկալն ու ջերմ զգացումներն ապահովված կլինեն: